07/06/2017 09:12
Ծառուկյանն է խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին. «Ժամանակ»
Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքից ազատեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, որը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ, պատգմավոր, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է»։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին, ինչ էլ հանձնարարվել է Տարոն Մարգարյանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։