07/06/2017 09:46
Գագիկ Հարությունյանին կառաջարկվի ստանձնել նախագահի պաշտոնը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը։ Վերջինս 2004 և 2008թթ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել։
Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի։ Հետևաբար, հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրանց ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել: Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որևէ խնդրի կընտրի այդ պաշտոնում»։