07/06/2017 14:42
Էդգար Մալաքյանի վիճակը բարելավվել է. ամենայն հավանականությամբ, նա հավաքականի հետ կմեկնի Չեռնոգորիա
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոքր վնասվածք էր ստացել հավաքականի մարզումներից մեկի ժամանակ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հավաքականի բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ Մալաքյանի վիճակը բարելավվել է:
Երեկ կայացած մարզման ժամանակ Մալաքյանը մարզվում էր ընդհանուր խմբի հետ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հավաստմամբ՝ էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա, և, կախված ապաքինման ընթացքից, կարող է նաև լինել հայտացուցակում: