08/06/2017 09:46
ՊՆ-ում կադրային փոփոխություն կլինի. Դավիթ Ղուլյանը պաշտոն կստանա. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով առաջիկայում կշարունակվեն կադրային ու կառուցվածքային փոփոխությունները Պաշտպանության նախարարությունում: Գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները կրճատելուն զուգահեռ մի քանի կադրային փոփոխություններ կլինեն առաջիկա օրերին:
2009-ից ՊՆ աշխատակազմի ղեկավար աշխատող Գառնիկ Հայրապետյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Թերթի աղբյուրների վկայությամբ՝ նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի նրա տեղակալը՝ Դավիթ Ղուլյանը, ով այս պահին էլ, կարելի է ասել, իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները:
«Դավիթ Ղուլյանին իր հետ բերել է նախարար Վիգեն Սարգսյանը: Եթե հիշում եք, Ղուլյանը նախկինում արդարադատության նախարարի խորհրդականն էր: Նախարարությունում Դավիթ Ղուլյանին հարգանքով են վերաբերվում և համոզված են, որ Գառնիկ Հայրապետյանի նման նա իրան «արտոնյալ» կարգավիճակ չի վերապահի», - հավելել է թերթը: