08/06/2017 21:07
«Բենֆիկայի» դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթին» հաստատել է Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնի տրանսֆերը, ով պաշտոնապես «քաղաքայինների» ֆուտբոլիստ կդառնա հուլիսի 1-ից, փոխանցում է Championat.com-ը:
23-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը վճարել է 40 մլն եվրո:
«Ինձ դուր է գալիս «Մանչեսթեր Սիթին»: Հիանալի ակումբ է, որտեղ գերազանց երկրպագուներ են, բոլորը երազում են այստեղ խաղալ: Միշտ երազել եմ խաղալ Անգլիայում», - բրազիլացու խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: