08/06/2017 17:00
Զախարովա. Համանախագահները Հաաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը (Տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան հունիսի 10-ին կայցելեն Հայաստան, այս մասին ամենշաբաթյա ճապազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
«Նրանք մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը, նախատեսվում է քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր, ինչպես նաև ապրիլի վերջին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հարցեր», - ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ համանախագահները այցելելու են Լեռնային Ղարաբաղ:
«Մեկ շաբաթ անց եռյակը կգնա Բաքու, տարածաշրջան կատարած այցի արդյունքում, համաձայն պրակտիկայի, ԵԱՀԿ պաշտոնական էջում կհրապարակվի համապատասխան հայտարարություն», - ասել է նա: