08/06/2017 14:00
Միհրան Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ 28-ամյա Միհրան Հարությունյանը դարձել է Մոսկվայում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի մասնակից, հայտնում է Life.ru-ն:
Իր ծանոթի` 34-ամյա Սամվել Ավեդյանի հետ նրանք եղել են ավտոատելիեում: Տղամարդկանց միջև զրույցը շատ կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության և ծեծկռտուքի:
Ծեծկռտուքը դադարել է միայն առաջին կրակոցը հնչելուց հետո: Հարությունյանի հետ վեճի բռնվածը վիրավորում է ստացել ոտքի հատվածում. դեպքի վայր ոստիկանություն է ժամանել: Պարզվել է, որ Հարությունյանի մոտ եղել է գրանցված տրավմատիկ ատրճանակ:
Միևնույն ժամանակ, թե ըմբիշը, թե տուժողը պնդել են, որ կրակոցը պատահաբար է եղել, երբ ծեծի ժամանակ նրանք դիպել են զենքին:
Ավեդյանը հրաժարվել է հոսպիտալացումից և բողոք չի ներկայացրել: