08/06/2017 11:10
Տնտեսվարողների համար չի գործում մեկ պատուհանի սկզբունքը. վարչապետը սա մտահոգիչ է համարում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցմանն ու կատալերագործմանը։
Նա նշեց, որ հիմա առավել բարենպաստ շրջան է մրգերի արտահանման համար, սակայն դրանց մաքսազերծման ու բաց թողնելու գործընթացը լինում է ժամանակատար ու ոչ արդյունավետ։
«Մտագոհիչ է այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար չի գործում մեկ պատուհանի սկզբունքը», - ընդգծեց վարչապետը։
Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մաքսային կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով ապահվել էապես պարզեցում ու մշակել այդ գործընթացը հնարավորինս արագ դարձնելու մեխանիզմները։