08/06/2017 10:19
Տիգրան Աբրահամյան. ՊԲ-ի նոր ռազմավարությունը ուղղված է տեղեկատվական անվտանգության ապահովմանը
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների փոխարեն՝ շաբաթական կտրվածքով հաղորդագրություններ տրամադրելու ՊԲ նոր ռազմավարությանը, ասել է.
«Հասարակության հետ կապ ապահովելու, ինչպես նաև հանրությանը պատշաճ կարգով տեղեկացնելու ֆունկցիան իրացնելիս պաշտպանական գերատեսչությունը հաշվի է առնում մի շարք առանձնահատկություններ, որոնք անմիջապես առնչվում են անվտանգությանը։ Հաշվի են առնվում ինչպես հանրությանը տեղեկատվություն ապահովելու, այնպես էլ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը։ Սրա նպատակը ոչ թե հանրությունից ինչ-որ բան թաքցնելն է, այլ հակառակորդին նույնիսկ տեսականորեն հասու տեղեկատվության առավելագույնս ֆիլտրումն է»։