08/06/2017 18:28
Արթուր Ալեքսանյանը երկու հորիզոնականով նահանջել է UWW-ի վարկանիշային աղյուսակում
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Լավագույնների շարքում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:
98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նահանջել է երկու հորիզոնականով եւ այժմ երրորդն է: Նա 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել:
Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղն է զբաղեցնում, Վարշամ Բորանյանը (71 կգ)՝ 17-րդ, Կարապետ Չալյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը (երկուսն էլ՝ 75 կգ), համապատասխանաբար, 12-րդ եւ 16-րդ, իսկ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) 15-րդն է:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հայ ըմբիշները պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին: