09/06/2017 14:37
Սպիտակ տունը մտադիր չէ չեղարկել ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները
ԱՄՆ-ն դեռևս մտադիր չէ վերացնել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սառա Սանդերսը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Վերջինիս խոսքով` նախագահի վարչակազմը հավատարիմ է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցային քաղաքականությանը և կպահպանի պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ «Մոսկվան ամբողջությամբ չի կատարել իր պարտականություններն Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար»:
«Մենք կարծում ենք, որ գործող պատժամիջոցային ռեժիմը լավագույն գործիքն է, որը կստիպի Ռուսաստանին կատարել իր պարտականությունները», - ասել է Սանդերսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ղրիմի դեմ պատժամիջոցների երկարաձգումը մեկ տարով: