09/06/2017 11:32
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ հասնելով 45,65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,01 տոկոսով՝ հասնելով 47.86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: