09/06/2017 13:18
Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 17 մասնակից
Հունիսի 8-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցները։ Առաջին փուլը հաղթահարել են 17 մասնակիցներ, որոնք ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ։
Երկրորդ փուլի լսումները տեղի կունենան այսօր և վաղը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։
Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։