09/06/2017 15:43
Չիկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այդ մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: