10/06/2017 09:30
Աշոտ Աղաբաբյանը դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը. «Հրապարակ»
«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունել է պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։
«Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից։ Աղաբաբյանի խոսքով՝ կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել: «Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ի՞նչ կարող եմ անել․․․ Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր միջոցները ու հնարավոր է սեփականաշնորհենք», - հավելել է թերթը։