10/06/2017 10:17
Քաշաթաղն այսուհետ լինելու է ԼՂՀ իշխանությունների և անձամբ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քաշաթաղի Հոչանց համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ շրջանի համայնքի ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Կառավարության անդամները ներկաների քննարկմանն են ներկայացրել Քաշաթաղի զարգացման առաջնահերթությունները:
Նախագահը նշել է, որ պետությունը շարունակելու է Քաշաթաղում իրականացվող ծրագրերը, նոր անելիքներ են ուրվագծվում՝ ջրամատակարարման բարելավումից մինչև գյուղատնտեսության զարգացում:
Բ. Սահակյանը վերջում հավելել է, որ Քաշաթաղը այսուհետ ևս լինելու իշխանությունների և անձամբ իր ընդգծված ուշադրության կենտրոնում: