10/06/2017 17:17
Հայնկես. Կրոսը կարող է արդեն ավարտել կարիերան
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կատակել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է արդեն կարիերան ավարտել, հայտնում է Sports.ru-ն:
«Տոնին ընդամենը 27 տարեկան է, սակայն նա արդեն հաղթել է աշխարհի առաջնությունում, երեքական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և երեք անգամ հաղթել Գերմանիայի առաջնությունում:
Այժմ նա կարող է պարզապես պատից կախել խաղակոշիկները: Տոնին ստրատեգ է: Նա սկսել է ավելի լավ խաղալ «Ռեալում»: Բոլոր մարզիչները ցանկանում են, որ ֆուտբոլիստները խաղան Կրոսի նման», - Հայնկեսի խոսքը մեջբերում է Bild-ը: