10/06/2017 12:55
«ՊՍԺ-ն» Յան Օբլակի համար առաջարկել է 75 մլն եվրո, «Աթլետիկոն» մերժել է
Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը և մարզչական շտաբը չեն պատրաստվում բաց թողնել թիմի ֆուտբոլիստներին ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքից հետո: Այդ պատճառով մադրիդցիները չեն պատրաստվում բաց թողնել դարպասապահ Յան Օբլակին, որի ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ն, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին::
Աղբյուրի համաձայն` փարիզցիները սլովենացու համար առաջարկել են 75 մլն եվրո, սակայն առաջարկը մերժվել է:
Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 30 խաղում Օբլակը բաց է թողել 21 գնդակ: