12/06/2017 14:04
«Մանչեսթեր Յունայթեդն» Իբրահիմովիչին կարող է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն անցած շաբաթ հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, ակումբի հետ կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել, փոխանցում է Championat.com-ը:
Manchester Evening News-ը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածքից հետո շարունակում է վերականգնվել մանկունիացիների ճամբարում:
Եթե վերականգնողական փուլը հաջող անցնի, ՄՅՈւ-ն կարող է 1 տարվա պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ: Բժիշկները կանխատեսում են, որ շվեդ հարձակվողը խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2018 թվականի հունվարին:
Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցած տարվա ամռանը՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: