12/06/2017 10:45
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ
Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը:
Կրամնիկ – Նակամուրա, Կարյակին – Կարուանա, Կարլսեն – Գիրի, Անանդ – Սո պարտիաները ևս ոչ-ոքի ավարտվեցին:
Մրցաշարային աղյուսակ. 1. Նակամուրա` 3.5 միավոր, 2-3. Արոնյան, Կրամնիկ` 3-ական, 4-7. Կարյակին, Կարուանա, Գիրի, Սո` 2.5-ական, 8-9. Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 2-ական, 10. Անանդ` 1.5:
Հունիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկի հետ: