12/06/2017 10:34
Կարապետ Չալյանը՝ Թբիլիսիի մրցաշարի ոսկե մեդալակիր
Թբիլիսիում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հունահռոմեական ոճում 75 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Կարապետ Չալյանը։ Եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին։
Նախորդ օրը 80 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Մրցաշարի վերջին օրը թե´ ազատ, թե´ հունահռոմեական ոճերում մեր մյուս ըմբիշներն անմասն են մնացել մեդալներից: