13/06/2017 17:20
«Աթլետիկոն» մինչև 2022 թվականը երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, փոխանցում է Championat.com-ը:
Ինչպես տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ համաձայնագիրն ավարտվում էր 2021 թվականին:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 36 հանդիպման, խփել 16 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում