13/06/2017 13:21
«Արսենալը» չի վաճառի Ալեքսիսին
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր չէ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին վաճառել իր մրցակիցներին: Չնայած առաջարկվող 45 մլն ֆունտ ստերլինգին` գործարքը հավանաբար չի կայանա, փոխանցում է Championat.com-ը:
«Զինագործները» ցանկանում են երկարաձգել պայմանագիրը 28-ամյա ֆուտբոլիստի հետ: Եթե Ալեքսիսը որոշի հեռանալ, ապա «Արսենալը» ստիպված կլինի նրան բաց թողնել, սակայն ոչ անգլիական ակումբ:
«Չելսիից» և «Մանչեսթեր Սիթիից» բացի Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը»: