13/06/2017 09:14
Արցախում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը աճել է 3,59 տոկոսով
Արցախի տնտեսության հիմնասյուններից՝ հիդրոէներգետիկան, շարունակվում է համարվել Արցախի տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը:
2017թ. բարձր տեմպերով շարունակվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում ներդրումների իրականացումը, որն էլ նպաստում է Արցախի էներգետիկ անվտանգության խնդրի լուծմանն ու հանրապետությունում ինքնաբավության շեմի հաղթահարմանը, այս մասին հայտնում են Արցախի էկոնոմիկայի նախարարությունից:
Այսօր Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ-եր՝ 52 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր (6 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը:
Հանրապետությունում իրականացվում է ևս 8 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ: 2017թ. առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում արտադրվէլ է 83,33 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,59%-ով, կամ 2,89 մլն կՎտժ-ով: Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 90,93 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,71 %-ով, կամ 4,91 մլն կՎտժ-ով: Ավարտվել և շահագործման է հանձնվել նաև տնտեսական մեծ նշանակություն ունեցող Սոթք-Հաթերք ենթակայաններն իրար միացնող շուրջ 82 կմ երկարությամբ 110/35/10 կՎ միաշղթա երկրորդ բարձրավոլտ օդային գիծը: - See more at: http://mineconomy.nkr.am/?p=4104#sthash.gg7G5Y2t.dpuf