13/06/2017 10:02
Մշակույթի նախարարը կողմ է Հայաստանի օրհներգի փոխվելուն. ՀԺ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին։
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում», - «Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով՝ ասել է նա և հավելել, որ «Քեզ համար Հայաստանը» շատ լավ երգ է։
Հարցին ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին, Ամիրյանն արձագանքել է. «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում»:
Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանել է. «Ես կուզեի, որ լիներ»։