13/06/2017 17:47
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Ռոնալդուի դեմ
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը մեղադրվում է 2011-2014-ը 14,5 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու համար:
Դատախազության հայտարարությունում նշվում է, որ Ռոնալդուն օգտվել է հատուկ համակարգից, որպեսզի չվճարի իմիջային իրավունքի գովազդային գործարքների եկամուտի հարկերը: Մեղադրանքը հիմնված է Իսպանիայի հարկային ծառայությունների տվյալների վրա: