13/06/2017 14:14
Ֆլոյդ Մեյվեզերը սկսել է պատրաստվել Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) սկսել է պատրաստվել ռինգ վերադառնալուն, փոխանցում է BBC Sport-ը:
40-ամյա ամերիկացին սպարինգ մենամարտ է անցկացրել իր հայրենակից Դեւին Հեյնիի հետ:
Այս տարվա մարտ ամսին Մեյվեզերը վերսկսել էր կարիերան UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու համար: