13/06/2017 09:56
Լևոն Արոնյանը շանս չտվեց Կրամնիկին` դառնալով սուպերմրցաշարի առաջատար
Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատային գերհզոր մրցաշարում տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Վլադիմիր Կրամնիկի հետ ու վստահ հաղթանակ տոնել: Պարտիայի 21-րդ քայլից հետո 34-ամյա գրոսմաստերը ահռելի առավելություն է ստացել, որը տրամաբանական ավարտին է հասցրել:
Տուրի մյուս խաղերում հաղթանակ է տոնել նաև Վիշվանաթան Անանդը, որը սևերով պարտության է մատնել Ֆաբիանո Կարուանային:
Այսպիսով, Արոնյանը 4 միավորով հավասարվեց առաջատար Հիկարու Նակամուրային, ով ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: