13/06/2017 13:46
Խորեն Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզչի մասին հետաքրքիր բացահայտում է արել
20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին՝ որպես ֆուտբոլիստ, շատ խելացի է համարում։
«Խելացի ու լավ ֆուտբոլիստներից էր Արթուրը։ Ես գիտեմ, որ իրան հրավիրում էին Անգլիա ՝ «Լիվերպուլն» էր, թե «Արսենալը», եղան խոսակցություններ, ուղղակի իրանք չկարողացան՝ ակումբը և ֆեդերացան չկարողացան, ինչ-որ բաներ կատարվեցին այդ ընթացքում», - «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ խոսելով Արթուր Պետրոսյանի մասին՝ ասաց լեգենդար ֆուտբոլիստը։
«Արթուրը մի քիչ նեղվել էր, հիշում եմ՝ համարյա զենքերը վայր էր դրել, ես իրեն կանչեցի՝ ասի շատ մի մտածի, դու պետք է շարունակես քո ֆուտբոլը, որովհետև ես տեսել էի՝ քանի գնում էր, ինքն իջնում էր, ես իր դուխը բարձրացնում էի, ինքը կարար ավելի լավ ակումբներում խաղալ, քանց թե գնաց Շվեյացարիա», - նշեց Խ. Հովհաննիսյանը։
Լեգենդար ֆուտբոլիստը կարծում է, որ Հայաստանի հավաքականը ղեկավարելը մեծ պատիվ է։
«Արթուրն արդեն երկու խաղում հարյուր տոկոսանոց արդյունք ունի, ես կցանականամ նույն ձևով շարունակի, պարտություններ էլ կլինեն, հաղթնականեր էլ կլինեն», - ասաց նա։
Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի խնդիրներից՝ Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հավաքականը ճիշտ ուղղություն բռնի, ճիշտ աշխատի և հաջողությունն անպայման կգա։
Հարցին՝ ե՞րբ ոչ թե Հենրիխ Մխիթարյանը, այլ հայկական թիմը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ նա պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս, երևի մենք չլինենք...ես հուսով եմ, հավատում եմ , երևի կգա մի օր, որ մենք կխաղանք, եզրափակչում կարող ա չէ, բայց կիսաեզրափակչում գոնե»։