13/06/2017 11:28
Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում համերգով հանդես կգա
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:
Հունիսի 15-ի ժամը 19:30 համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ:
Իբրև մենակատար՝ նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ, տաղանդաշատ ջութակահարուհի՝ Դիանա Ադամյանը:
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: