14/06/2017 09:15
Մի շարք «շուստրի» պատգամավորներ սպասում են նիստերի ավարտին, որ լրագրողների ոտքն ԱԺ-ում չերևա. «Հրապարակ»
Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում, հաջորդ և թերևս վերջին արտահերթ նիստը կկայանա, հավանաբար հուլիսի 6-ին, կներկայացվի կառավարության ծրագիրը, ապա նորաթուխ պատգամավորները կգնան արձակուրդ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Իսկ մի շարք «շուստրիներ» էլ սպասում են նիստերի ավարտին, որ լրագրողների ոտքն ԱԺ-ում չերևա, և անցնեն աշխատասենյակները կապիտալ վերանորոգելուն: Տեսնելով, որ վերանորոգում անողները հայտնվում են մամուլի էջերում, որոշել են խորամանկության դիմել և աղմուկից խուսափել՝ այդ գործը փոքր-ինչ հետաձգելով», - հավելել է թերթը: