14/06/2017 16:10
«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ
«Ալաշկերտն» այսօր պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանի հետ: Ֆուտբոլիստի հետ 1 տարվա պայմանագիր է կնքվել։
192 սմ հասակ ունեցող փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում: Միլան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր:
«Առա՜ջ «Ալաշկերտ»,- պայմանագիր կնքելուց հետո հայերենով ասել է ֆուտբոլիստը։
«Ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտի» հետ: Ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի օգնեմ թիմիս հաջողություների հասնել Չեմպիոնների լիգայում և կրկին դառնալ Հայաստանի չեմպիոն»,- նշել է սերբ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ «Ալաշկերտն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսի մայրաքաղաքում: