14/06/2017 12:27
Կատարը տնտեսական շրջափակման պատճառով փակել է հելիումի գործարանները
Կատարը, որը համաշխարհային մակարդակով հելիումի երկրորդ խոշորագույն արտադրողն է, տնտեսական շրջափակմամբ պայմանավորված, փակել է հելիումի արտադրման գործարանները, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ինչպես հայտնի է դարձել, Qatar Petroleum-ի RasGas դուստր ընկերությունը դադարեցրել է հելիումի արտադրությունն իր ձեռնարկություններում, քանի որ Սաուդյան Արաբիան փակել է Կատարի հետ սահմանը` այդպիսով իսկ սահմանափակելով գազի ցամաքով մատակարարումները:
Նշվում է, որ երկու ձեռնարկությունն ապահովում են հելիումի միջազգային պահանջարկի մոտ 25 տոկոսը: