14/06/2017 10:06
Կառավարությունը մոտ օրերս կներկայացնի իր ծրագիրը. Վարչապետ
ՀՀ կառավարությունը հայտարարելու է, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները:
«Մոտ օրերս կներկայացնենք Կառավարության ծրագիրը, որտեղ շատ հստակ ձևակերպում ենք այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ և ներուժ ունեցող:
Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը», - Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։