14/06/2017 19:29
Բելառուսը հուլիսի 1-ից կհրաժարվի ռուսական արժույթից
Բելառուսի ազգային բանկը հուլիսի 1-ից կդադարեցնի ռուսական ռուբլին ոսկեարժութային պահուստներում ներգրավելուց, փոխանցում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 1-ից երկիրն ամբողջովին կուղղորդվի միջազգային չափանիշներով։ Հունիսի 1-ի դրությամբ, Բելառուսի պահուստները, ըստ ԱՄՀ-ի, կազմել են 5.2 մլրդ դոլար, իսկ ազգային չափանիշներով՝ 5.6 մլրդ դոլար։ Բացի այդ, Մինսկը պատրաստվում է մեծացնել պահուստները 500 մլն դոլարով, չնայած նրան, որ երկրի պարտքը կազմում է ավելի քան 3 մլրդ դոլար։