Թալիշը. Տղամարդիկ

14/06/2017 14:50

Թալիշը. Տղամարդիկ


ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ամենից շատ տուժած բնակավայրերից է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու դրան հաջորդած օրերին բնակավայրը ենթարկվել է ադրբեջանական բանակի հրետակոծության, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի ժամով մտնել գյուղ` կատարելով քաղաքացիական բնակչության սպանություններ, ավերել ու թալանել տներ:

2016թ. ապրիլից հետո թալիշեցիները ստիպված են եղել լքել գյուղը: Այսօր տեղում մշտապես բնակվում է 16 տղամարդ: Գյուղում կատարվում են վերականգնողական աշխատանքներ, ստեղծվում են անվտանգության երաշխիքներ` գյուղի բնակչության վերադարձի համար: 

Մարտիրոսը

Մարտիրոսը Թալիշ եկած ու գյուղում իրարանցում առաջացրած լրագրողների խմբից մի քիչ այնկողմ կանգնած հետևում է տեղի ունեցողին: Ուսին «Կալաշնիկովի» ինքնաձիգ է, հագին՝ ոչ բանակային «կամուֆլյաժ»: Տղամարդու կեցվածքի մեջ տանտիրոջ վստահություն կա:


Մարտիրոսը

- Ո՞ր կողմ գնամ, որ Թալիշի բնակիչներին գտնեմ, - հարցնում եմ:
- Արի, գտել ես, - ասում է Մարտիրոսը:

Քայլում ենք գյուղի կենտրոնական՝ անվտանգ համարվող փողոցով:



Մարտիրոս Վարդանյանը 38 տարեկան է՝ այսօր Թալիշում բնակվող 16 տղամարդկանցից մեկը:

Առաջին րոպեներին միացրած ձայնագրիչը արձանագրում է միայն մեր քայլերը հողի ճանապարհին ու հեռվից եկող, գյուղի համար անսովոր դարձած մարդկանց մեծ խմբի բզզոցային ձայնը: Չգիտեմ` ինչպես սկսել խոսակցությունը. ապրիլից հարցնել չեմ սիրում:

«Այ է՜ն կռիշը քանդված տունը տեսնու՞մ ես», - լռությունն ընդհատում է Մարտիրոսը, - «Ապրիլի ժամանակ՝ գիշերը, հենց էդ տուն էի տարել ընտանիքիս՝ համեմատաբար ապահով տեղ էր»:

Մարտիրոսը կին ու երկու տղա ունի: Մեծը 14 տարեկան է, փոքրը՝ 7:

«Ղարաբաղի առաջին կռվի ժամանակ ես էի 12 տարեկան, էս անգամ էլ տղես էր մի էդքան», - ասում է թալիշեցին, - «Հիմա Երևանում են՝ աներոջս տանը»:

Գյուղում ամեն ընտանիք իր ապրիլյան պատմությունն ունի, գյուղից հեռանալու իր ժամը, ապաստանած իր նկուղը կամ համեմատաբար ապահով տունը, տեղի ունեցողի մասին իր առաջին տպավորությունները.

«Ես չէի պատկերացնում, որ նման բան կլինի, որ հակառակորդը գյուղ կմտնի: Գիշերվա երեքի կրակոցներից երբ արթնացանք, մտածեցինք ապահով տեղ տանենք, հեսա կրակոցը կկտրվի, բայց քանի լուսացավ, կրակոցները շատացան ու պարզ էր դառնում՝ ինչ է կատարվում: Իմ ընտանիքին գյուղից հանեցի ապրիլի 2-ի առավոտյան` ժամը 9-ին: Եղբայրս տարավ: Ես հետ եկա, որ մյուսներին էլ հանենք: Հետո Խալափյաններին սպանված գտանք… իրանց տղեն՝ Գագիկը, ընկերս ա, միասին գնացինք իրանց տուն...», - հիշում է Մարտիրոսը:

Ճանապարհից դուրս ենք գալիս: Թալիշեցին բացում է գյուղի տներից մեկի դուռը: Իջնում ենք մի քանի աստիճան, անցնում դատարկ սենյակներից մեկով:

«Արի տես, գյուղում մնացողներով ինչով ենք զբաղվում»: Լուսավոր, դատարկ սենյակում մեզ ընդառաջ է գալիս մի տղամարդ:

- Բարև ձեզ, ես լրագրող եմ, - ասում եմ:
- Բարև, ես էլ՝ մեղվաբույծ, - պատասխանում է նավաստու շապիկով ու զինվորական տաբատով տղամարդը:



Մարտիրոսը պատմում է, որ գյուղ վերադառնալուց հետո 16 տղամարդկանցով ցանկություն են հայտնել մասնակցել Թալիշի պաշտպանությանը, դրանով է պայմանավորված բոլորի մոտ եղած զենքը:

«Մեզնից մի քանիսը դիրքերում է հիմա, մի մասը` գյուղում: Հետո փոխվում ենք», - ասում է:

«Իսկ քանի գյուղում ենք, փորձում ենք գյուղատնտեսական մի բան անել: Ղեկավարությունը մեղվի փեթակներ է տրամադրել, ճագարներ, սագեր, հավեր: Այնպես որ` ամեն ինչ էլ անում ենք», - պատմում է նա:

Սենյակի բաց դռներից շագանակագույն, որսորդական շունն ուշադրությամբ հետևում է իրադարձություններին:

«Եկեք գնանք ճագարներին էլ նայենք», - ասում է Մարտիրոսը:
«Լայմա′, արի», - ձայն է տալիս շանն ու դուրս գալով՝ կորում նռան ու թթի ծառերի արանքում:

Համլետը

«Անունս Համլետ է, անգլերեն` Гамлет», - շեքսպիրյան տոնայնությամբ ասում է մեղվաբույծ ներկայացած տղամարդը, երբ նկատում է, որ ուշադրությամբ հետևում եմ իրեն ճագարների վանդակի մոտ:

«Լայմա՛, էդ ճագարներից էն կողմ գնա», - սաստում է շանը:


Համլետը

- Շան անունը Լայմա՞ է, - զարմացած հարցնում եմ:
- Հա, լավ աղջիկ ա, - պատասխանում է Համլետը:
- Ո՞վ, - շարունակում եմ զարմանալ:
- Դե Լայմա Վայկուլեն էլի, իրա պատվին էլ մեր Լայմայի անունն ենք դրել, - ծիծաղում է:

«Բժիշկը գա, գնանք իմ տուն», - ասում է Մարտիրոսը:

Բժիշկը Հայկ Հովսեփյանն է` ծնունդով Ասկերանի շրջանից: Թալիշում է ապրիլյան պատերազմից հետո:

«Պաշտպանությանը մասնակցող թալիշեցի տղամարդկանց համար բուժակ էր պետք, ես էլ եկա», - ասում է Հայկը:

Մտածում է առաջիկայում կրթությունը Երևանում շարունակել, վիրաբույժ կամ «տրավմատոլոգ» դառնալ, իսկ մինչ այդ օգնում է թալիշեցի տղամարդկանց ճնշման տատանումների, ջերմության բարձրացման դեպքում:

«Դեռ ծանր վիրավորումներ չենք ունեցել», - բարեբախտաբար-ի տոնայնությամբ ասում է Հայկը:

Հարցնում ենք` «հետ կգա՞ս Թալիշ», ասում է` «հա, եթե կարիքս լինի»:


Հայկը

Հայկի մեքենան փոքրիկ «07» է: Փոքրիկ ասվածը հարաբերական է` հաշվի առնելով որ դրանում տեղավորվում ենք ես, երկու գործընկերներս` օպերատորի հետ, ամբողջ տեխնիկան, իսկ դիմացը` մեկ նստարանի վրա` Համլետն ու Մարտիրոսը:

- Ո՞նց, բա Լայման չի՞ գալիս: Տենց ո՞նց կլինի: Լայմա` թռի, - ասում է Համլետն ու մեքենայի դիմացի նստարանին տեղավորում նաև շանը:

Գյուղի դիտարկվող թաղամասերով անցնող գերլցված մեքենայի մեջ կա 7 մարդ, մի շուն, 3 «Կալաշնիկով» ու անբացատրելի խաղաղություն:

- Հիմա ես չհասկացա` դուք սովորու՞մ եք, - դեպի ինձ ու գործընկերներիս է պտտվում Համլետը:
- Չէ, լրագրող ենք, - պատասխանում եմ:
- Ինչի՞ չէ, բա լրագրողն էլ ա էլի սովորում, - ժպտում է թալիշեցին:

Ճանապարհի կեսին մեքենան կտրուկ կանգնում է: Դիմացից դուրս է վազում Մարտիրոսն ու լիցքավորում զենքը, հնչում է մի քանի կրակոց, շունը ոռնում է, բարձրանում է փոշի: Սահմանին շատ մոտ այս տեսարանը քաղաքից եկածներիս համար առաջնային այլ տպավորություն է թողնում, քանի դեռ Մարտիրոսը ոտքով չի հրում մոտ մեկ մետր երկարությամբ սողունին ու ասում.
«Էսօրվա մեջ երկրորդը»:

Մարտիրոսի տունը տղամարդավարի կոկիկ է: Հպարտությամբ ցույց է տալիս տնամերձ այգին: Դարպասին` ապրիլի «տնամերձ» արկերի հետքերը:

Համլետն այդ ընթացքում ջուր է խմում երկաթե բաժակով, նստում ընկերոջ տան աստիճաններին ու վառում ծխախոտը:



- Կխոսե՞ք ինձ հետ, - տեղավորվելով աստիճաններին՝ հարցնում եմ:

- Համ ի՞նչ պատմեմ: Ես թալիշեցի եմ, բայց իմ տատս` մորս մերը, ուկրաինկա ա եղել: Պապս, որ գնացել ա կռիվ, հետը բերել ա Շահումյան հարս, - ասում է Համլետը` շարունակելով. «Ես համարյա 24 տարի Ռուսաստանում ապրեցի: Երկու տարի կլինի, ինչ եկել եմ: Պսակվեցի մեր գյուղացի աղջկա հետ, իհարկե, հետս Ռուսաստան էի տարել: Երկու աղջիկ ունեմ: Մեծս` 5 տարեկան է, փոքրն էլ 4 կլինի սեպտեմբերի 16-ին: Ապրիլին էլ ստեղ եմ եղել, տեսել եմ` ինչ մնացածը: Ի՞նչ կա պատմելու, խաղաղություն լինի՝ մեր տները գանք»:

 - Բա էդ պատերազմն ի՞նչ ա, ո՞նց ա սկսվում, որ ասում եք խաղաղություն, - հարցնում եմ:

- Եսիմ, էդ «սրազու» ա սկսում: Գիշերվա կես սկսեցին խփելը: Երկրորդ անգամ, որ խփեց, արդեն բատալյոնի վրա էր ու լույսերն անջատվեցին: Հաջորդ խփածից բոլոր պատուհանները թափվեցին: Ընտանիքիս բարձրացրեցի գյուղի ապահով տներից մեկը: Առավոտը 6-ի կողմերն էր, մի զինվոր դուրս եկավ դեմս, վիրավոր էր, ասեց` «հոպար, վիրավոր եմ, ո՞րտեղ գնամ»: Անուն, բան էլ չեմ հարցրել, էդ պահին ի՞նչ անուն: Ասեցի սենց գնա` գյուղամեջ: Գյուղի վերևում «պոլնիյ խոդ» կռիվ էր գնում: Հասկացանք, որ երեխեքին գյուղից հանել ա պետք: Էդ գործով էինք, մի զինվոր էլ եկավ, էլի վիրավոր էր տղեն... Մեր գյուղի աղբյուրի մոտ մի «Կամազ» կար, նստացրի կնոջս ու երեխեքիս մեջն ու ճամփու դրի, չգիտեմ՝ ուր, էնքան որ` ստեղից հեռու: Կինս հեռախոսը կորցրել էր, չէի էլ կարում իմանամ` ուր գնացին: Հետո վերջնական մնացին Չարենցավանում, հիմա էլ` Ալաշանում են: «Սրազու»-ն էդ ա, կռիվը տենց ա սկսում, - ասում է Համլետը:

- Մենք հետ եկանք գյուղ, ուզում էինք զենք վերցնենք (ասում է` բարձրացնելով ծնկներին դրած ինքնաձիգը), բայց էդ պահին տեղն ու ժամանակը չէր: Մեր «սպեցնազից» հինգ տղա պատահեցինք, մի քանի րոպե ընդամենը, էդ կռվի կողմն էին գնում: Էդ հինգի դեմքը չի մոռացվում... Մեր մնալն էլ անիմաստ էր, դուրս եկանք ու հետ եկանք ապրիլի 5-ին, երբ զինադադարը տվեցին, - լռում է:

- Առաջին անգամ, որ դատարկ գյուղը մտա, չգիտեմ, ոնց որ «մազգիս» լրիվ անջատվել էր: Մի ձևի ես դառնում, որ գյուղը տենց տեսնում ես: Մի ձևի լավը չէր գյուղը, «ստռաշնիյ», չգիտեմ ոնց ասեմ... Եկանք, միանգամից բարձրացանք դիրքերի կողմ, մտա տուն «դակումենտներ» վերցրի ու գնացինք: Վերջնական` ապրելու համար, մի քանի տղամարդով հետ եկանք ոնց որ մայիսին: Սկզբում 5-6 էինք, հիմա` 16:

- Հիմա գյուղը ո՞նցն ա, - հարցնում եմ:

- Լավն ա, հիմա արդեն լավն ա, - տղամարդու ժպիտը հոսում է դեմքի կնճիռներով:

- Մի երկու, երեք անգամ, որ եկել եմ արդեն սկսել եմ սովորել: Չեմ վախում է, ուղղակի մի ձևի զգացում ա, ոչ թե օտարության, ուղղակի ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինես: Ա մի անգամ խմած մենակ եկա, գնացի Հոռեկ, մեր Հոռեկավանքը` է~ն վերևը: Գիշեր էր, կրակու~մ էին, բան էին անում, վեջս էլ չէր, քայլում էի: Թողեց էդ զգացումը:

- Խաղաղություն կա՞ գյուղում, - հարցնում եմ:

- Դե մեկ-մեկ խփում են էլի, - ասում է Համլետն ու հասկանալով, որ նկատի չունեմ սահմանային օպերատիվ իրավիճակը, շարունակում. Հիմա խաղաղ ա, բա ի՞նչ: Էնա տներ են սարքում, «դոմ կուլտուրա» են սարքում, գյուղապետարան…

- Հե՞տ ա գալիս հին գյուղը: 

- Դե հլա որ չէ: Գյուղում կնիկն ա պակասում: Կնիկ արմատ լինի, արդեն կիմանաս գյուղ ա, տուն ա, խանութ ա: Իմ ընտանիքս բերեմ գյուղ, իմ երեխեքիս: Կարոտում եմ, բայց զանգում եմ ձեներները լսում...  Խաղաղությունն էլ գիտես ո՞րն ա: էն որ միանգամից կռիվ լինի, պրծնի: Կռիվ անենք` կա՛մ «տուդա», կա՛մ «սյուդա»:

- Բա «տուդա» կլինի՞, թե՞ «սյուդա», - հարցնում եմ: 

- «Տուդա» կլինի` բա ի՞նչ: «Սյուդա» չի կարա լինի, «места им здесь нет», - ասում է Համլետն ու դեն նետում ծխած գլանակը:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:31 Հայ-ամերիկյան հարաբերություններն են քննարկվել Այսօր, 17:17 Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը Այսօր, 17:04 «Բայց դա տեղի չի ունենում, ակնհայտորեն»․ Փաշինյանը՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին Այսօր, 16:51 Վարչապետի պաշտոնն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հնարավոր դարձնի բոլոր գերեվարվածների, պատանդառվածների անհապաղ վերադարձը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:36 ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Այսօր, 16:25 Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ Այսօր, 16:16 Մեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ-ական Այսօր, 16:07 9 ամիսներին ՔԿ-ում քննվող վարույթներով վերականգնվել է 34․4 մլրդ դրամի գույքային վնաս, գրեթե նույնքան, որքան 2023թ․ ողջ ընթացքում․ Ամփոփում Այսօր, 16:00 Լավ լուր կա. վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. Ալեն Սիմոնյան Այսօր, 15:53 ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել Այսօր, 15:46 Մայրաքաղաքի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն Այսօր, 15:39 Վահե Մակարյանի ԱԺ հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ. Փաստաբան Այսօր, 15:33 Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով Այսօր, 15:25 Լիազորությունները դադարեցված դատավորը դիմում կներկայացնի ՄԻԵԴ Այսօր, 15:17 Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին Այսօր, 15:13 Աջափնյակի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Այսօր, 15:06 Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ փորձն ու մարտահրավերներ Այսօր, 15:00 Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածին Այսօր, 14:57 ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. Արմեն Գրիգորյան Այսօր, 14:50 «Բարձր հովանու ներքո» ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձևության փարթի են կազմակերել․ ոչ մի բարոյական արգելակ չունեն. Հակոբ Կարապետյան Այսօր, 14:43 Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». նրա հարցազրույցը ոչ թե ArmComedy-ի «փայ է», այլ առանձին stand up կարելի է բեմադրել դրա հիման վրա. Հայկ Մամիջանյան Այսօր, 14:35 Ավելի քան 95% կպչողականություն. Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը Այսօր, 14:31 100 տարի է՝ անմոռուկ չէի կպցրել, սա այդ մարդկանց «ինադու» եմ դրել (Տեսանյութ) Այսօր, 14:26 Երևանում շարունակում ենք աշնանային ծառատունկը. Տիգրան Ավինյան Այսօր, 14:20 «Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. սեղանին մենաշնորհի հարցն էր. «Հետք» Այսօր, 14:17 ՀՀ-ում զարգացումները պայմանավորել բացառապես դրսի «քամիներով»՝ ճիշտ չէ․ Աշոտյան Այսօր, 14:12 Նոր Հաճնի կամուրջի հիմնանորոգումը կավարտվի 2025-ի հուլիսին Այսօր, 14:10 Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է. Դանիել Իոաննիսյան Այսօր, 14:03 Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (Տեսանյութեր) Այսօր, 13:53 Ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկը Հայաստանում արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է. փոխնախարար Այսօր, 13:51 Դե թող տեսնեն՝ ԸՕ-ում ՔՊ-ն էլ ինչ ա խախտել՝ փոխեն, որ մյուս անգամ խախտում չհամարվի. Իոաննիսյանը՝ ֆինասնավորման շեմի բարձրացման մասին Այսօր, 13:42 Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Այսօր, 13:23 Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար. Ալիև Այսօր, 13:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 13:00 Հայաստանը քննարկում է Հնդկաստանից բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավման հարցը Այսօր, 12:58 Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք Այսօր, 12:55 «Սա լինի Ձեր վերջին համարձակությունը՝ ընդհատելու իմ ելույթը». Էդգար Ղազարյանին թույլ չտվեցին շարունակել խոսքը (Տեսանյութ) Այսօր, 12:41 Արփի Դավոյանի և Սրբուհի Գալյանի թեկնածությունների միջև տարբերություն չկա. Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Աննա Մկրտչյանը պարզաբանեց՝ ինչու են պահում պատգամավորական մանդատները Այսօր, 12:27 Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը դեռևս լուծում չունի. Մինասյան Այսօր, 12:21 Եղիշե Մելիքյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին «սև գոտի է» նվիրել` որպես սուտ խոսելու վաստակավոր վարպետի (Տեսանյութ) Այսօր, 12:16 Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով Այսօր, 12:12 Պատերազմ եմ հայտարարում Արմեն Նիկողոսյանի մոտեցմանը, ես էլ չեմ կարող համբերել. պայքարելու եմ ֆուտբոլը «կեղտոտողների» դեմ. «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ (Տեսանյութ) Այսօր, 12:05 «Պահանջում ենք հրատապ լուծում». «Գոյ»-ի ներկայացուցիչը՝ ԿԳՄՍՆ-ին (Տեսանյութ) Այսօր, 11:57 Բաքվում COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը Այսօր, 11:52 Չեմ բացառում՝ Փաշինյանը պահանջի, որ Արարատ անունով անձինք փոխեն իրենց անունը Արագած կամ Արաբաթ. Զոհրաբյան Այսօր, 11:43 Վարչապետը հրամանագրեր չի ընդունում․ այդ իրավական գիտելիքներո՞վ եք արդարադատության ոլորտում օրենքներ ներկայացնում. Ղազարյանը՝ փոխնախարարին (Տեսանյութ) Այսօր, 11:35 Սրբուհի Գալյանն իր մուտքը նախարարի պաշտոնում ազդարարեց անամոթ ստով. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Արման Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձել է ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին Այսօր, 11:24 ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտի խմբաքանակի ներկրման փորձ Այսօր, 11:20 Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Գերմանիա Այսօր, 11:16 ՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար աղոթքին Այսօր, 11:09 Արմենչիկն ու Քրիստինե Պեպելյանը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել Այսօր, 11:03 Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ Այսօր, 11:01 Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը Այսօր, 10:55 ՊԵԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Այսօր, 10:42 Մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել է Երևանի 40–ամյա բնակիչը Այսօր, 10:39 Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե՞լ է աշխատանքից Բաբկեն Չոբանյանը. պարզաբանում են Հանրային հեռուստաընկերությունն ու դերասանը Այսօր, 10:30 «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. Հայտարարություն Այսօր, 10:26 ՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ի անունը Այսօր, 10:14 Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան Այսօր, 09:54 Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. ՔՊ-ականը պնդում է՝ իշխանազավթման նպատակ չունեն Այսօր, 09:43 Վերին Խոտանանում բեռնատարն ընդունել էր մկրատաձև դիրք․ խցանման մեջ էր հայտվել 40 բեռնատար և 10 մարդատար Այսօր, 09:39 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է Այսօր, 09:28 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:07 «Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը Այսօր, 09:06 «Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը Այսօր, 09:05 «Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ Այսօր, 09:01 «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՊՆ-ում առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, ովքեր խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլևս չանել և մոռանալ իրենց գոյության մասին Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում Այսօր, 08:50 «Հրապարակ». Օտարերկրյա որոշ դեսպաններ համարել են, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են Այսօր, 08:49 «Ժողովուրդ». ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար 07/11/2024 22:57 Պուտինը շնորհավորեց Թրամփին 07/11/2024 22:39 Փաշինյանն ու Մակրոնը Բուդապեշտում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները 07/11/2024 22:25 Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր 07/11/2024 22:08 Հիվանդություններ, որոնք սրվում են խոր աշնանը 07/11/2024 21:49 Բեռնատարներ են բախվել Ձորաղբյուր գյուղի կամրջին, «KamAZ»-ի վարորդին հոսպիտալացրել են 07/11/2024 21:31 Թալան, կոռուպցիոն բուրգ, հովանավորչություն. ի՞նչ են անում քաղաքացու 100 դրամները Երևանի քաղաքապետարանում 07/11/2024 21:12 Հաջորդ 20 տարիներն ավելի բարդ են լինելու մարդկության համար․ Պուտին 07/11/2024 20:54 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին հենապատ է փլուզվել 07/11/2024 20:32 350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում 07/11/2024 20:18 Հունգարիայում քննարկվել են Հայաստան-Էստոնիա համագործակցության զարգացման հնարավորությունները 07/11/2024 20:00 Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞ 07/11/2024 19:40 Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը 07/11/2024 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա 07/11/2024 19:06 Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում 07/11/2024 18:52 ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան 07/11/2024 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները 07/11/2024 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) 07/11/2024 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել 07/11/2024 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն 07/11/2024 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում 07/11/2024 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին 07/11/2024 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար 07/11/2024 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ 07/11/2024 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում 07/11/2024 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո 07/11/2024 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը

Տվյալ բաժնի վերջին նյութերը