14/06/2017 10:52
Արցախում շարունակվում են 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատներ կառուցել. Տիգրան Աբրահամյան
Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը՝ կկառուցվի առաջիկայում:
Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին»,- գրել է Տ. Աբրահամյանը: