14/06/2017 11:53
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1.03 տոկոսով՝ մինչև 45.98 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը աճել է 0.86 տոկոսով՝ մինչև 48.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: