Կայացավ Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն և ուկրաիներեն գրքի շնորհանդեսը

14/06/2017 19:45

Կայացավ Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն և ուկրաիներեն գրքի շնորհանդեսը


Օրեր առաջ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարանում տեղի ունեցավ ուկրաինացի հանրաճանաչ պոետ, ազատ Ուկրաինայի մարտիկ, իրավապաշտպան Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն և ուկրաիներեն գրքի շնորհանդեսը: 

Ստուսի պոեզիան հայ ընթերցողին հասու դարձնելու գաղափարը պատկանում է Ստուսի ճամբարային ընկերոջը՝ այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ Ռազմիկ Մարկոսյանին: Շատ տարիներ առաջ, Մորդովիայի ճամբարից դուրս հանելով, Ռազմիկ Մարկոյանը փրկել է Ստուսի բանաստեղծություններից հիսունութը: Մի տարի առաջ նրա ջանքերով այդ բանաստեղծությունները մի քանի տասնյակ այլ ստեղծագործությունների հետ միասին հանձնվել են հայ ընթերցողին:

Շևչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած շնորհանդեսը ներկայացրեց ոչ միայն Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տեր» գիրքը, որի երկրորդ հրատարակությանն աջակցել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, այլև գրքի առաջին հրատարակության երևանյան շնորհանդեսի նյութերից և միջոցառման արձագանքներից ծնունդ առած «Մտորումներ Ստուսի մասին» գիրքը, որում տեղ գտած գրականագիտական վերլուծությունները բարձր գնահատականի արժանացան ուկրաինացի մասնագետների կողմից, որակվեցին որպես Ստուսի պոեզիայի հանդեպ բարձրակարգ վերաբերմունքի դրսևորում: Ի դեպ, «Մտորումներ Ստուսի մասին» գրքի հրատարակության համար հոգացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա աջակցությամբ էլ կայացավ այս կարևոր միջոցառումը:

Շնորհանդեսի պատվավոր հյուրերն էին այդ արժեքավոր հրատարակությունների նախաձեռնող Ռազմիկ Մարկոսյանը և Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը: Ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահներ Դավիթ Մկրտչյանը և Լևոն Գուլյանը, Շևչենկոյի անվան ազգային թանգարանի տնօրեն Դմիտրո Ստուսը, Ակադեմիայի կերպարվեստի և ճարտարապետության ստեղծագործական արվեստանոցի ղեկավար, Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Լարիսա Սկորիկը, ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ուկրաինացի այլախոհներ Վասիլ Օվսիենկոն, Միկոլա Հորբալը, Օլես Շևչենկոն, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, ինչպես նաև Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահը, և հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց միության տեղակալ Դավիթ Մկրտչյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը Գուլյանը: Նա նշեց հայ-ուկրաինական դարավոր մշակութային կապերի մասին, հիշեց ուկրաինական մշակույթի մաս կազմող մեր հայրենակիցներին՝ Փարաջանովին, Բալայանին, Այվազովսկուն, Թաիրովին և այլոց: Գուլյանը շնորհակալական խոսք ասաց Ռազմիկ Մարկոսյանի հասցեին՝ նկատի ունենալով նրա անցյալի ազգանվեր գործն ու Ստուսի գրական ժառանգության տարածման հարցում ունեցած ներդրումը: Երախտագիտությամբ նշեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցաբերած աջակցության մասին:  
Ռազմիկ Մարկոսյանի խոսքը ուկրաիներեն ընթեցեց Լվովից ժամանած թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը:

«Ինձ համար մեծ պատիվ ու ուրախություն է այս հավաքույթին ներկա լինելը, - ասաց Մարկոսյանը: - Պայքարի այն ուղին, որ ընտրել էի ես խորհրդային տարիներին, միայն զրկանքներ ու մեկուսացում չէ, որ տվել է ինձ: Այդ տարիներին ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու և մտերմանալու այնպիսի մարդկանց հետ, որոնք իրենց անձնական կյանքը ազնվաբար և մշտապես ստորադասել են համընդհանուր շահին: Այդպիսին էին իմ գաղափարակից ընկերները: Նրանց մեջ բոլոր ժամանակներում ես հստակ առանձնացրել եմ ձեր հայրենակից Վասիլ Ստուսին: 

2016 թվականն ինձ համար նշանավորվեց մի շատ կարևոր երևույթով: Իմ ընկերների շնորհիվ կարողացա հրատարակել Վասիլ Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Մինչ այդ հայ ընթերցողը գրեթե չէր ճանաչում Ստուսին: Ես մեծ նվեր արեցի հայ գրասեր հանրությանը: Վասիլ Ստուսն իր 124 հայերենացված բանաստեղծությամբ դարձավ շատերի սիրելի պոետն ու գաղափարական պայքարի խորհրդանիշը:

Վստահ եմ, որ հայ-ուկրաինական մշակութային երկխոսությունը թանկ է ոչ միայն այստեղ հավաքվածների համար: Մեր ժողովուրդները միշտ էլ փոխըմբռման յուրօրինակ ձգտում ու կարողություն են ունեցել: 1934 թվականին Խորհրդային գրողների համամիութենական համագումարում մեր մեծ պոետ Եղիշե Չարենցը խոսում էր թարգմանության միջոցով մշակութային երկխոսություն ծավալելու մասին: Նրա խոսքն այդ ժամանակ ուղղված էր հիմնականում հայ-ուկրաինական գրական հարաբերություններին: Հուսով եմ՝ Ստուսի գիրքը մի ինքնատիպ բացահայտում կլինի՝ նկատի ունենալով ոչ միայն մշակութային առնչությունները, այլ նաև հայ-ուկրաինական այն սերտ կապը, որ կար հանուն ազգայինի պահպանման մեր ընդհանուր պայքարում:

Ուրախ եմ, որ հնարավոր դարձավ Ստուսի այս երկլեզու գրքի շնորհանդեսն անել նաև իր հայրենիքում: Շնորհակալությամբ պիտի ասեմ, որ Ստուսի երկլեզու գրքի երկրորդ հրատարակության հովանավորն է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը: 

Խորհրդանշական է, որ այս հավաքույթը տեղի է ունենում Շևչենկոյի թանգարանում, ինչպես որ խորհրդանշական էր այն, որ Ստուսի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ Փարաջանովի տուն-թանգարանում, որն իրեն ուկրաինացի ազգայնական էր համարում:
Ստուսն իր հայրենանվեր գործունեության ընթացքում մեծապես նպաստել է նաև հայերի անկախական շարժմանը: Շևչենկոն նույնպես առնչություններ է ունեցել հայերի հետ: Հարկ եմ համարում նշել, որ Վիլնյուսի գեղարվեստի դպրոցի ղեկավարը եղել է հայտնի նկարիչ Յան Ռուստեմը, իսկական ազգանունը՝ Հովհաննես Ռուստամյան: Հայտնի է, որ Ռուստեմը պոլսահայ էր: Սա Շևչենկոյի առաջին առնչությունն էր հայերի հետ: Երկրորդ առնչությունը Մանգիշլակում էր, որտեղ Շևչենկոն շփվելով հայերի հետ, տպավորվել է և իր «Երկվորյակներ» պատմվածքում օգտագործել է հայերեն բառեր: Շևչենկոն ծանր տպավորություններ ուներ Մանգիշլակից: Ես ծանոթ եմ այդ վայրի դաժանություններին, քանի որ երկրորդ կալանքս այնտեղ եմ կրել: Ի դեպ, 1980-ին տասը օրվա տարբերությամբ ձերբակալել են Չորնովիլին Ստուսին և ինձ:

Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» գրքի երևանյան շնորհանդեսն այնքան ազդեցիկ ու արձագանքող եղավ, որ ծնվեց երկրորդ գիրքը, որ վերնագրել ենք «Մտորումներ Ստուսի մասին»: Այստեղ շնորհանդեսում հնչած ելույթներն են, հարցազրույցներ ու գրախոսություններ Ստուսի պոեզիայի հայերեն թարգմանության մասին:

Մենք մի նվեր էլ ունենք: Ահա Շևչենկոյի «Կոբզարի» հայերեն նոր ու շքեղ հրատարակությունը՝ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ: Գիրքը սիրով նվիրում եմ Շևչենկոյի թանգարանին:

Մեզ՝ հայերիս, բնորոշ է երախտագիտությունը մեր ցավալի պատմական անցյալում մեզ ձեռք մեկնած անհատների հանդեպ: Դրանց մեջ մի կարևոր տեղ ունի նորվեգացի դիվանագետ, մեծ հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը: Իր՝ Նանսենյան 500 հազար փրկիչ անձնագրերից 320 հազարը Հայոց ցեղասպանության ժամանակ նա հայերին է տրամադրել ու այդպիսով փրկել նրանց անխուսափելի կորստից: Երևանում գործում է Նանսենի հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն այսօր ինձ հետ միասին ձեր հյուրն է: 

Մեր այցելությունը մի կարևոր առաքելություն ունի: Ես ու իմ բարեկամ, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հասարակական կազմակերպության նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որոշում ենք կայացրել մեծ մարդասերի անունը կրող կազմակերպության կողմից Վասիլ Ստուսին և կինոռեժիսոր Ռոման Բալայանին պարգևատրել «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե շքանշանով:  

Հայտնի է, որ Նանսենը Ուկրաինայի համար ծանր ժամանակաշրջանում 2 միլիոն ուկրաինացու կյանք է փրկել: Չգիտեմ՝ Նանսենի արձանը կա՞ Ուկրաինայում: Բայց վստահ եմ, որ Ստուսը այդ մեծ մարդասերի հիշատակը հավերժացնող ցանկացած նախաձեռնության ջատագովը կլիներ:

Այս դժվարին ժամանակներում հոգևոր-մշակութային արժեքները կարևորող մարդկանց վրա մեծ առաքելություն է դրված. հավասարակշռել այս նյութականացած աշխարհը: Վստահ եմ, որ հայ և ուկրաինացի ժողովուրդները հարուստ են նման անհատներով»:

Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» երկլեզու ժողովածուն, «Մտորումներ Ստուսի մասին» գիրքն ու «Կոբզարի» հայերեն նոր հրատարակությունը, որի հովանավորը դարձյալ Տարոն Մարգարյանն է, հանձնվեցին Շևչենկոյի թանգարանի արխիվին: Հնչեցին Ստուսի բանաստեղծությունները՝ բնագրով և հայերեն: 

Հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման համար Ռազմիկ Մարկոսյանին ու Ֆելիքս Բախչինյանին պատվոգրեր շնորհվեցին:

Խոստացված ոսկե մեդալները շնորհվեցին. Վասիլ Ստուսին (հետմահու)՝ Հայաստանի անկախության գործում ունեցած վաստակի համար, և կինոռեժիսոր Ռոման Բալայանին՝ հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

Շնորհանդեսիցհետո հանդիպում տեղի ունեցավ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ: Ներկա էին Ռազմիկ Մարկոսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Լևոն Գուլյանը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ շորհվեց նաև Արսեն Ավակովին: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/01/2025 18:52 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակումը պիտի դառնա համազգային պահանջ 25/01/2025 18:34 Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 2023 թվականին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկին 25/01/2025 18:17 Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան 25/01/2025 17:57 ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան 25/01/2025 17:40 Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում են պատանդներին 25/01/2025 17:21 Ադրենալին. Անհրաժե՞շտ է արդյոք օրգանիզմին այդ հորմոնը 25/01/2025 16:59 Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ 25/01/2025 16:32 Նարիշկինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ 25/01/2025 16:07 Հաղթանակ կամրջով երթևեկությունը կդադարեցվի 25/01/2025 15:54 Բաքվում պնդում են, թե իրանական մամուլում հակաադրբեջանական արշավ է սկսվել․ Բողոք են հայտնել Իրանին 25/01/2025 15:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 25/01/2025 15:19 Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում 25/01/2025 15:13 ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը 25/01/2025 15:06 Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է 25/01/2025 15:00 Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր 25/01/2025 14:31 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն 25/01/2025 14:23 Երևանում բախվել են Mitsubishi-ն և բանկերից մեկի կառավարչի Toyota-ն 25/01/2025 13:55 Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ 25/01/2025 13:34 Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում 25/01/2025 12:45 Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե» 25/01/2025 12:40 Viva. 5G ինտերնետը ռոումինգում 25/01/2025 12:23 ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր 25/01/2025 11:56 «Արարատցեմենտ»-ում որևէ բունտ չի եղել. որոշ աշխատակիցներ անձնական խնդիրներ են բարձրացրել, որոնք լուծվել են (Տեսանյութ) 25/01/2025 11:46 Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը 25/01/2025 11:14 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 25/01/2025 10:42 Ադրբեջանը «սահմանազատման» պլանները ՀՀ-ի «վզին փաթաթելով», փորձելու է լուծել «ադրբեջանական փախստականների» գաղափարը` դրանց տեղակայելու ՀՀ-ում իր համար ռազմավարական նշանակությամբ վայրերում 25/01/2025 10:21 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա 25/01/2025 10:09 «Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (Տեսանյութ) 25/01/2025 09:57 Հայտնաբերել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը 25/01/2025 09:41 Լարսը բաց է 25/01/2025 09:39 Շիրակում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն 25/01/2025 09:37 «Փաստ». Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար 25/01/2025 09:36 «Ժողովուրդ». Լսումները, հնարավոր է, տեղի ունենան հաջորդ շաբաթ 25/01/2025 09:34 «Հրապարակ». Հուժկու մարտեր են մղվում ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար 25/01/2025 09:31 «Փաստ». Մարդկանց դժգոհությունը չի նվազում 25/01/2025 09:29 «Ժողովուրդ». Զարգացման ռազմավարության կետերն ինչ փուլում են 25/01/2025 09:28 «Ժողովուրդ». Դիլիջանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 300 հազար դրամի չափով 25/01/2025 09:26 «Հրապարակ». Ավինյանը հոգնել է և որոշել է արձակուրդ վերցնել 25/01/2025 09:24 «Փաստ». Երբ խոսում են «լավ ապրելու» մասին, իրենց լավ ապրելու մասին է, այլ ոչ թե ժողովրդի 25/01/2025 09:19 «Ժողովուրդ». Ինչու են հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել դատարան 25/01/2025 09:17 «Հրապարակ». Ում է դիտարկում Փաշինյանը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու 24/01/2025 22:33 Կլաստերային գլխացավեր․ Ինչպես թեթևացնել նոպաները 24/01/2025 22:17 Սպանություն է տեղի ունեցել 24/01/2025 21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում 24/01/2025 21:52 Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագն Ռաշը թողարկել է «Անկեղծ ասած» երգը 24/01/2025 21:40 ՆԱՏՕ-ն ուժեր է տեղակայելու Եվրոպայում․ Գրուշկո 24/01/2025 21:20 Արագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում 24/01/2025 21:02 ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը 24/01/2025 20:47 Ահռելի գումարներ, որոնք պետք է ուղղվեին արտաքին սպառնալիքների չեզոքացմանը, ուղղակի փոշիացվում են, ծախսվում նեղ իշխանական խմբի ամբիցիաները բավարարող քաղաքական բեմադրությունների վրա․ Աբրահամյան 24/01/2025 20:26 Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է 2 ամսով 24/01/2025 20:12 Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայում ևս չի թաքնվում քննությունից․ Փաստաբան 24/01/2025 20:00 «Սերտորեն համագործակցել՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար»․ Ռուսաստանի դեսպանը ՊԵԿ-ում էր 24/01/2025 19:43 Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքին «Իրական Հայաստանի ռազմավարությունն» է ներկայացրել 24/01/2025 19:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, Լարսը բաց է 24/01/2025 19:14 Ինչո՞ւ են ձեռքերը կամ ոտքերը մշտապես սառը. Պատճառը կարող է հիվանդությունը լինել 24/01/2025 18:59 Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել 100 օրում․ ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են Թրամփին 24/01/2025 18:40 «Նպատակ ունենք մինչև 2026 թվականը արհեստական բանականության ծրագրի շահառու դարձնել աշակերտների 80%-ին»․ Ժաննա Անդրեասյանն ուղերձով է հանդես եկել 24/01/2025 18:25 Արևմուտքը ճնշում է Հայաստանին՝ ստիպելով խզել կապերը Ռուսաստանի հետ, հայ ժողովրդին պարտադրելով խորթ ու կեղծ արժեքներ․ ՌԴ ԱԳՆ 24/01/2025 18:10 Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույսի ճանապարհին Փաշինյանը շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը․ Արդյունքում երկիրը թողնելու է առանց ոչ մի բանի 24/01/2025 17:50 Այսուհետև դեպի Ռուսաստան, Բելառուս մի շարք ապրանքներ տեղափոխելու համար պետք է ունենալ նավիգացիոն կապարակնիք, որը կտրամադրեն Լարսի անցակետում․ Անհրաժեշտ է նախապես վճարել 24/01/2025 17:35 Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը․ Հայտարարություն 24/01/2025 17:19 ՊԵԿ-ից խոստանում են այցելել 50-ից ավելի աշխատողներ ունեցող հիմնակներ ու սովորեցնել՝ հայտարարագրել եկամուտները 24/01/2025 17:04 Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» 24/01/2025 16:51 Հաքերային հարձակում է իրականացվել Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա, ուղևորներն այժմ անվճար են երթևեկում 24/01/2025 16:38 Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին. Armlur.am 24/01/2025 16:23 «Փաշինյանի պրոպագանդիստները որպես ակնհայտ ստի «ապացույց»՝ բերում են Հեյդար Ալիևի ձևակերպումը»․ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է կարգավորման պլանի բուն տեքստը 24/01/2025 16:02 ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին 24/01/2025 15:46 ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր 24/01/2025 15:33 Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի հետ 24/01/2025 15:25 Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը 24/01/2025 15:20 Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ 24/01/2025 15:11 Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, սպասում ենք ամերիկյան կողմի ազդակներին. Պեսկով 24/01/2025 15:05 Պապիկյանն ու Բելգիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառին վերաբերող հարցեր 24/01/2025 14:47 ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան ազգայինի առնչությամբ. Լիլիթ Գալստյան 24/01/2025 14:40 Աբովյանում մեքենաներ են բախվել, տուժածներ կան 24/01/2025 14:23 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք 24/01/2025 14:05 Լևոնը գերեվարվել է Շուշիի «3 վիշկայի» տարածքից․ Բաքվի բանտի միևնույն խցում է Լևոն Մնացականյանի հետ 24/01/2025 14:00 Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ 24/01/2025 13:57 Հայտնի է 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը 24/01/2025 13:48 «Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը». ԱԳ փոխնախարարը չհերքեց, որ ռուս սահմանապահները դուրս կգան հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից (Տեսանյութ) 24/01/2025 13:36 Ստամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 24/01/2025 13:33 Աբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ 24/01/2025 13:29 Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի 2025 թ. չեմպիոններ 24/01/2025 13:21 ԵՄ դիվանագիտության ղեկավարը կժամանի Հայաստան 24/01/2025 13:15 Ես TikTok-ում էջ չունեմ. Առուշ Առուշանյան 24/01/2025 13:05 Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել մեր ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար 24/01/2025 13:02 Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է 24/01/2025 12:58 Թրամփը սկսել է ԱՄՆ-ից ներգաղթյալների զանգվածային արտաքսումը՝ պատմության մեջ ամենամեծ արտաքսումը 24/01/2025 12:40 Առաջարկվում է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների շրջանառության համար սահմանել ցմահ ազատազրկում 24/01/2025 12:35 ՀՀ քաղաքացի, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 24/01/2025 12:34 Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ՝ նշելով, որ Զելենսկին պատրաստ է գործարքի 24/01/2025 12:29 Ամերիկացին կրակել է երեխային, ով ձնագնդի է նետել իր մեքենայի վրա 24/01/2025 12:25 Դատավորն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակող հրամանը 24/01/2025 12:22 Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը 24/01/2025 12:17 Կիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան Սարգսյան 24/01/2025 12:05 Քարվաճառում կրկին ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել 24/01/2025 12:00 ԵՄ-ին անդամակցելը կնպաստի ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին. Զեյնալյան 24/01/2025 11:55 ՀԱՊԿ-ը Հայաստանին դեռ համարում է կազմակերպության դաշնակից 24/01/2025 11:49 Կամո Ցուցուլյանը հանդիպել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությանը 24/01/2025 11:47 Ռուբիոն ու Ֆիդանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը