15/06/2017 10:29
Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին և սկսել միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:
Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրել է դիրքը, իսկ 30-րդ քայլին նախաձեռնությունը վերցրել իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսել է հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չի կարողացել պաշտպանվել:
Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 41–րդ քայլին:
7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից, իսկ Անիշ Գիրին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: