15/06/2017 11:05
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել Արմավիրում տեղացած կարկուտի պատճառած վնասները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հունիսի 12-ի տեղի ունեցած կարկտահարության դեպքին։
«Հունիսի 12-ին հանրապետության տարածքում կարկուտ է տեղացել, կարկտահարությունից տուժել են Արմավիրի մարզի գյուղատնտեսությունները»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նա ՀՀ գյուղատնտեսության ու տարածքային կառավարման նախարարիներին, ինչպես նաև Արմավիրի մարզպետին հանձնարարեց 3-օրյա ժամկետում ուսումնասիրել պատճառված վնանսերը ու կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք։