15/06/2017 11:36
Ոչ բոլոր գերատեսչություններն են e-draft.am-ում հանրային քննարկման դնում նախագծերը, խստորեն հետևել. վարչապետի հանձնարարականը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ՀՀ էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետության ապահովման վերաբերյալ հանձնարարական տվեց:
«2017 թվականի հունվար ամսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ:
«Ադյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասակարության հետ հետադարձ կապի ապահոման մեր կողմից սահմանված պահանջները», - նշեց բա։
Կարեն Կարապետյանը, սակայն, ընդգծեց, որ իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են օգտվում հարթակից և տեղադրում սեփական նախագծերը։
Վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա նախագծերի՝ e-draft.am կայքում պատշաճ կարգով տեղադրելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներակայացնելու պահանջի ապահովմանը։
«ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ՝ համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկելով քաղաքացիներին, քաղհասարակության և գործարար ոլորտի ներկայացուցիչներին», - ասաց պարոն Կարապետյանը՝ հանձնարարելով նաև գործադիրի աշխատակազմի ղեկավարին հետևել հանձնարարությունների կատարմանը։