15/06/2017 11:56
ԱՄՆ սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը
ԱՄՆ սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 97 սենատոր, դեմ՝ 2։ Օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը որևէ պատժամիջոց մեղմելուց առաջ, փոխանցում է РИА Новости-ն։
Պատժամիջոցների նոր փաթեթը ներդրվել է 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության կապակցությամբ։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։