16/06/2017 15:36
«Շիրակը» բաժանվել է Վիուլեն Այվազյանից, Ղուկաս Պողոսյանից ու ևս երեք ֆուտբոլիստներից
Շարունակելով նախապատրասվել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման փուլին «Շիրակն» այսօր 21 ֆուտբոլիսով մեկնել է ուսումնամարզական հավաքի Հանքավան։
Հավաքը կտևի մինչև հունիսի 22-ը։
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հավաքի են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Վսևոլոդ Երմակով, Հովհաննիսյան Սոկրատ (Շիրակ-2)
Պաշտպաններ՝ Մարկո Պրլևիչ, Միքայելյան Արտյոմ, Կպոդո Էդվարդ, Շիրակ-2-ից՝ Սաֆարյան Մհեր, Ամիրյան Արթուր, Վարդանյան Հակոբ, Գևորգյան Ստյոպա
Կիսապաշտպաններ՝ Կաբա Մոհամեդ, Սոլոմոն Իմե Ուդո, Ումարու Կաինա, Վահան Բիչախչյան, Ծատուրյան Առլեն (Շիրակ-2), Ռուդիկ Մկրտչրյան (Շիրակ-2), Ալեքսանդար Իլիչ, Իգոր Ստանոևիչ, Պողոսյան Գագիկ
Հարձակվողներ՝ Նվաբուեզե կիրիան, Բակայոկո Մուսա Փոլ
Ռոբերտ Դարբինյանը, Աղվան Դավոյանը և Արամ Մուրադյանը ապաքինվում են վնասվածքից և մոտ օրերս կմիանան թիմին։
Նշենք, որ «Շիրակը» երկկողմանի համայանությամբ խզել է պայմանագրերը Վիուլեն Այվազյանի, Ղուկաս Պողոսյանի և Արման Հովհաննիսյանի հետ, իսկ պաշտպաններ Գևորգ Հովհաննիսյանի և Սեմյոն Դոցենկոյի հետ պայմանագրերը չեն երկարացվել։