16/06/2017 15:55
Շահավետ առաջարկներ Կոնվերս Բանկից
Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները:
Մասնավորապես, հունիսի 1-ի դրությամբ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելը աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:
«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում բանկը տրամադրում է առավելագույնը 17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև 15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը», - ասացին բանկում:
Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով:
«Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, բնակարանի ջերմամեկուսացմամբ անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա», - ասացին բանկում՝ հավելելով, որ այս վարկատեսակների վարկավորման՝ Կոնվերս Բանկի առաջարկած պայմանները Հայաստանում լավագույներից են: