16/06/2017 23:01
Արոնյանը հաղթող ճանաչվեց Ստավանգերի գերմրցաշարում
Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess գերմրցաշարի հաղթող դարձավ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ և բավարարվեց ոչ ոքի-ով՝ վաստակելով 6 միավոր։
Արոնյանը միանձնյա գրավեց առաջին տեղը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս մրցաշարում Արոնյանը հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին և Սերգեյ Կարյակինին։ Նա չէր կրել ոչ մի պարտություն։