16/06/2017 14:44
Կասիլիասը կարող է մնալ «Պորտույում», եթե համաձայնի ավելի քիչ աշխատավարձ ստանալ
«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասի ապագան իր ներկայիս ակումբում շարունակում է անհայտ մնալ, հայտնում է Championat.com-ը:
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը կարող է շարունակել ելույթները պորտուգալական ակումբում և երկարաձգել պայմանագիրը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա համաձայնի աշխատավարձի իջեցման:
«Պորտուն» այս պահին ֆինանսական խնդիրներ ունի, և Կասիլիասը պետք է հրաժարվի տարեկան 1.5 մլն եվրոյից:
Կասիլիասի ծառայություններով, հիշեցնենք, մեկ ակումբ չէ, որ հետաքրքրված է: Իկերին իրենց թիմում են ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, «Սևիլիան», «Նապոլին» և թուրքական «Անթալյասպորը»: