16/06/2017 16:12
Հալեպը՝ մայիս ամսվա լավագույն թենիսիստուհի
Ռումինացի Սիմոնա Հալեպը ճանաչվել է մայիս ամսվա լավագույն թենիսիստուհի, հայտնում է Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը:
Այս կոչմանը հավակնում էին նաև Ֆրանսիայի Բաց առաջնության 2017 թվականի հաղթող, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան:
Քվերակության արդյունքներով Հալեպը ստացել է ձայների 87 տոկոսը: Երկրորդ տեղում Օստապենկոն է (9), իսկ երրորդում՝ Սվիտոլինան (4):
Հունվարի լավագույն թենիսիստուհի էր ճանաչվել Սերենա Ուիլիամսը, փետրվարին՝ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, մարտին՝ ռուս Ելենա Վեսնինան, իսկ ապրիլին՝ գերմանուհի Լաուրա Զիգեմունդը: