17/06/2017 15:16
Տոտտին որոշել է մնալ «Ռոմայում» և կատարել ադմինիստրատիվ աշխատանք
«Ռոմայի» հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտին որոշել է մնալ թիմում, փոխանցում է Championat.com-ը:
40-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, հիշեցնենք, ավարտվում է հունիսի 30-ին, և Տոտտին մտադիր էր դեռ խաղալ:
Իտալացուն կապում էին MLS-ի հետ, բայց հարձակվողը կմնա «Ռոմայում»: Պայմանագրի ավարտից հետո Տոտտին ադմինիստրատիվ պաշտոններից մեկը կզբաղեցնի:
Corriere dello Sport-ը գրում է, որ Ֆրանչեսկո Տոտտին կապող օղակ կլինի թիմի և ղեկավարության միջև: Ֆուտբոլիստը դեռևս արձակուրդի մեջ է գտնվում: «Ռոմայի» ղեկավարության հետ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունիսի վերջին:
Ավելի վաղ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան հայտնել էր, որ Ֆրանչեսկո Տոտտին կարող է դառնալ «Ռոմայի» դեսպանը: