19/06/2017 10:16
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.19 տոկոսով՝ մինչև 44.55 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը աճել է 0.16 տոկոսով՝ մինչև 47.21 դոլար՝ մեկ բարելի դիմաց: